ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Թիրախում Հայ Առաքելական Եկեղեցին հիմնահատակ քանդելն է

Թիրախում Հայ Առաքելական Եկեղեցին հիմնահատակ քանդելն է
04.12.2025 | 14:01

Հետևելով Նիկոլ Փաշինյանի քայլերի ու գործողությունների հաջորդականությանը՝ հստակ երևում է, որ նա խճճվել է հակաեկեղեցական իր դեմարշի մեջ։ Ասեմ ավելին՝ նա հաճախ հայտնվում է այնպիսի իրավիճակներում, երբ, հասկանալով, որ փակուղում է, իրեն բնորոշ ցինիզմով սկսում է թեման շեղել, ճղճղալ և հերթական «կռուտիտը» անել (ասվածի վառ օրինակն էր Գրիգորյան Աննայի երեկվա հարցադրումը, որից բառացիորեն թռավ)։ Կամ էլ ամեն ինչ անում է, որպեսզի թեման աստիճանաբար դուրս գա օրակարգից, մարդիկ մոռանան դրա մասին։

Մասնավորապես՝ մոտ մեկ ամիս է, ինչ Նիկոլն ու իր պլեադան մոռացության են մատնել «Կաթողիկոսի կուսակրոնության» և «աղջիկ ունենալու» մասին ամիսներով անընդհատ թմբկահարվող հարցը։ Պատճառը պարզ է՝ թեզը շատ արագ սպառվեց, այլևս չէր ստեղծում սպասվող աղմուկը և միաժամանակ առաջացրեց հասարակական հակազդեցություն․ մարդիկ զուտ տեսան, որ թեման արհեստական է, ու բացահայտ սկսեցին քննադատել իշխանությանը։ Սա էլ հենց ստիպեց իշխանությանը աննկատ դուրս բերել այն քարոզչական դաշտից։

Սա վկայում է, որ թիրախում միայն Վեհափառին գահից հրաժարական պարտադրելու հարցը չէ, այլ՝ Հայ Առաքելական Եկեղեցին ամբողջությամբ գլխիվայր շուռ տալը, հիմնահատակ քանդելը։ Ավելին՝ Նիկոլն ու մյուսները ստորաբար հայտարարում էին, թե «Կաթողիկոսը դուստր ունի», միաժամանակ նկատի ունենալով Հայրապետի եղբոր դստերը, որի լուսանկարները ֆեյքերով ոգևորված տարածում էին՝ դաշտում վակխանալիա ստեղծելով։

Այս թեզը օրակարգից հանելուն զուգահեռ արդեն մի քանի շաբաթ է, ինչ անընդհատ տիրաժավորվում է նոր մեղադրանք, թե «Վեհափառը КГБ-ի գործակալ է»։ Սա այն դեպքում, երբ իրենք յոթ տարուց ավելի է՝ բարձրաձայնում են ինչ-որ կոնսպիրոլոգիկ «գործակալների» մասին, բայց, տարօրինակորեն, ԱԱԾ-ն դեռևս ոչ մեկին չի «բռնել»։

Ի դեպ՝ անդրադառնամ մի կարևոր հանգամանքի, որի մասին քչերը գիտեն․ «Կանոնագիրք Հայոց»-ում Կաթողիկոսի՝ կոնկրետ Հայրապետի, կուսակրոնության ուխտին առնչվող որևէ կարգավորում, դրույթ կամ կետ ընդհանրապես գոյություն չունի։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ